Գեներալ Արշավիր Ղահրամյանի սպանվելու մասին լուրը կեղծ է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

․

Ադրբեջանական մամուլը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր սպանվել է գեներալ Արշավիր Ղահրամյանը։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Մեզ հետ զրույցում, լուրը հերքեց նաև Արցախի նախահագ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։  

Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նկար է հրապարակել և կից գրել․

«Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»։

--00--ԱՀ