Ադրբեջանը կեղծ լուր է տարածել, թե Արցախի ՊԲ-ն Տոչկա-Ու հրթիռային համալիրի է կիրառել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Ադրբեջանական քարոզչամեքենան ապատեղեկատվություն է տարածել Արցախի ՊԲ կողմից Տոչկա-Ու մարտավարական հրթիռային համալիրի կիրառման մասին։ Սակայն որպես ապացույց ներկայացրած լուսանկարում պատկերված է ոչ թե Տոչկա-Ու, այլ բոլորովին այլ հրթիռ։ Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Ըստ աղբյուրի՝ նմանատիպ լուսանկարները բազմաթիվ են համացանցում։ Պահպանում ենք տեղեկատվական հիգիենան. հավատում ենք բացառապես հայկական պաշտոնական աղբյուրներին։

--00—ԼՄ