ՌԴ ՊՆ-ն վերլուծում է ԼՂ հակամարտության ​​գոտում թուրք զինվորականների մասնակցության լուրը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

պեսկով

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հետևում և վերլուծում է ԼՂ հակամարտության ​​գոտում թուրք զինվորականների մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է «Բաղրամյան 26» տելեգրամի ալիքը:

Կրեմլը նաև կոչ է արել Բաքվին ու Երևանին դադարեցնել կրակը, իսկ տարածաշրջանի երկրներին՝ լինել զուսպ:

Պեսկովը նաև հայտնել է, որ կողմ չեն ԼՂ հակամարտության շրջանակում Ադրբեջանին քաղաքական օգնություն տրամադրելու՝ Թուրքիայի հայտարարություններին:

Նշենք, որ սեպտեմբերի 29-ի երեկոյան «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող «60 րոպե» ծրագրի եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բարձրաստիճան թուրք զինվորականներն Ադրբեջանում են, նույնիսկ մասնակցում են հակամարտության գոտում հանրապետության ստորաբաժանումների կառավարմանը: 

--00—ԼՄ