Մի քանի օրից Ալիևը չոքելու է և խնդրելու խաղաղություն, կմտածենք՝ տա՞նք, թե՞ ոչ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գուսան Հայկազունը 24TV-ի եթերում անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած պատերազմին՝ նախ նշեց, որ ադրբեջանցին անհայրենիք քոչվոր է, իսկ մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում: 

«Մի քանի օրից Ալիևը չոքելու է և խնդրելու խաղաղություն, կմտածենք՝ տա՞նք, թե՞ ոչ: Եվս մի 2-3 օր, և պատերազմը Ադրբեջանի սահմաններից ներս է ծավալվելու: Այս 30 տարվա ընթացքում պետականության զգացողությունը հզորացավ մեր երակներում, այսօր անկախությունը հասկացած սերունդն է կռվում: Սա անկախության սերունդն է, և հաղթելու է: Թրքամետ վարձկանները չարիք են դառնալու հենց Ադրբեջանի համար, առաջին հերթին փախչողներն իրենք են լինելու: Իսկ մեր կամավորը երգելով է գնում պատերազմ: Ես ձեր հոգուն մատաղ, մենք հաղթելու ենք»,- վստահեցնում է Գուսան Հայկազունը: 

Երգիչ, երգահանն անդրադարձավ նաև իր վերջին ձայնագրած երգին, որը շուտով հասանելի կլինի ունկնդրին: «Երգը նույնպես ծանր հրետանի է պատերազմի դաշտում»,- նկատեց գուսանը և խոսքն ամփոփեց իր երգեց մեկի կենդանի կատարումով մեր եթերում:

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում:

--0--ԿԿ