Երևանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին, բայց իրավիճակը կարող է փոխվել. ՌԴ-ում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

տողանյան

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ իր այցը ՌԴ ԱԳՆ կապված չի եղել աջակցության խնդրանքի հետ: 

«Ո՛չ, դրանք միմյանց հետ կապ չունեցող հարցեր են»,-ասել է Տողանյանը, ապա հավելել, որ Երևանը օգնության համար դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հետ, սակայն իրավիճակը կարող է փոխվել Թուրքիայի կողմից երկրի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռը փոցելուց հետո:

Դեսպան Վարդան Տողանյանը նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ին դիմել-չդիմելու հարցի առնչությամբ հայտարարություն կանի:

--00—ԼՄ