Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

պատգամավոր

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն դատապարտել է Արցախի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ծավալած ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն այսօր, ելույթ ունենալով Կոնգրեսի պաշտպանության հանձնաժողովի նիստի ընթացքում, դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ, իր համերաշխությունն է հայտնել հայ ողջ ժողովրդին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ Թուրքիային ու Ադրբեջանին կոչ անելով հարգել մարդու իրավունքներն ու հրադադարը, որը խախտել են միակողմանիորեն»,- նշված է հաղորդագրությունում:

--00--ԱԹ