ԱԱՏՄ-ն ստանձնել է կամավորաբար հավաքվող և Արցախ ուղարկվող դեղերի վերահսկողությունը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

կասկածելիդեղեր

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստանձնել է կամավորաբար հավաքվող և Արցախ ուղարկվող դեղերի վերահսկողությունը։

Մշտական հերթապահություն է սահմանվել պետական հավաքատեղիներում հավաքված դեղերի ժամկետերի, պահպանման և կիրառության հսկողության նկատմամբ։

«Մեկ անգամ ևս խնդրում ենք բոլոր նմանօրինակ նախաձեռնություններն իրականացնել պետական համապատասխան մարմինների հետ համատեղ` խիստ համակարգված և համաձայնեցված՝ հետևելով դեղերի պահպանման անվտանգության բոլոր կանոններին։

Հարգելի հայրենակիցներ, չափազանց կարևոր է, որ հայրենասիրական բոլոր այս քայլերն արվեն նպատակային, ոչ հախուռն և ճիշտ ուղղորդված»,- ասում են տեսչական մարմնից։

--00--ԱԹ