Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է․ կոնգրեսական Լինդա Սանչես

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29,  24News  

․

«Այս հանգստյան օրերին Արցախի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած հարձակումներն իրավիճակի վտանգավոր և ողբերգական սրում են։ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է»,- այս մասին Twitter-ում գրել է Կոնգրեսական Լինդա Սանչեսը:

Կոնգրեսականը նշել է, որ նման գործողությունները հակասում են Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման համընդհանուր շահերին։

Սանչեսը կոչ է արել ԱՄՆ պետքարտուղարությանը աշխատել Մինսկի խմբի մյուս անդամների հետ՝ հակամարտությունը թուլացնելու և հետագա մարդկային կորուստները կանխելու համար. «ԱՄՆ-ը պետք է շարունակի աշխատել մեր դաշնակիցների հետ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար»:

--00--ԱՀ