Գյումրիի ռուսական ռազմաբազան զսպող գործոն է ՀՀ-ի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում. Տողանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

տողան

«Ինտերֆակս» գործակալությունը, հղում անելով Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին, հայտնում է, որ Գյումրիում ռուսական ռազմաբազան կարևորագույն զսպող գործոնն է տարածաշրջանում: 

«Ռուսական ռազմաբազան կարևորագույն զսպող գործոնն է Հայաստանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում: Այն միշտ կայունացնող դեր է ունեցել և հետագայում էլ կունենա ռազմաբազայի կարգավիճակից ելնող իրավական, միջպետական ու միջազգային նորմերին համապատասխան»,- հայտնել է Վարդան Տողանյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են:

 

--00—ԼՄ