Ամաչում եմ տեղի ունեցածի համար. Լապշինն՝ Ադրբեջանին իսրայելական զենք մատակարարելու մասին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

Լապշին

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցավում է այն բանի համար, որ Իսրայելը պարբերաբար զենք է մատակարարում Ադրբեջանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին բլոգերը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Բլոգերը նաև հրապարակել է իսրայելցի հայտնի քաղաքական գործիչ, 1996-2003 թվականներին Կնեսետի պատգամավոր Ռոման Բրոնֆմանի «Թվիթեր»-ի գրառումը, որտեղ քաղաքական գործիչը հայտնել է, որ Իսրայելի հարավում գտնվող Ուվդայի ռազմական օդանավակայանից ադրբեջանական Silk Way ընկերության ինքնաթիռները վայրէջք են կատարում և ռազմական բեռով օդ բարձրանում ` մահ բերելով Արցախի խաղաղ բնակչությանը:

«Ընկերներ, ես ամաչում եմ և ցավում եմ տեղի ունեցածի համար»,- գրել է Լապշինը:

--00--ԱԹ