Սոցցանցերում հայտնվել են շփման գծում զոհված սիրիացի վարձկանների տվյալները

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News   

․

Աֆրինի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը հրապարակել է Ադրբեջան ժամանած ու Արցախի պաշտպանության բանակի դեմ մարտական գործողություններին մասնակցող ստորաբաժանումների անուններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ այդ կազմակերպության տվյալների՝ սպանվել է մոտ 80 գրոհային։

Սիրիացի գրոհայիններն Ադրբեջան են հասել Թուրքիայի տարածքով։ Ստորև բերված է կորուստների ցանկը․

1․  «Աշ-Շարքիա»-ի բանակը 19 զինյալ է կորցրել

2․  «Ալ Համզաթ» դիվիզիան՝ 4 գրոհային

3․ 51-րդ դիվիզիան 9 գրոհային է կորցրել

4․ «Ջայիշ ալ Նուխբա»-ն կորցրել է 11 գրոհային

5․ «Լևանտական ճակատ»-ից սպանվել է 22 գրոհային

6․ «Ալ Ֆուրկան»-ի բրիգադը 32 զինյալ է կորցրել

7․ «Ալ-Մութասիմ» դիվիզիան կորցրել է 6 գրոհային։

--00--ԱՀ