Մնացականյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել. նախատեսվում է զրույց նաև Բայրամովի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

1

 

Սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս.Վ. Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Քննարկվել է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում:

Սերգեյ Լավրովը լուրջ անհանգստություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, սպանվածների ու վիրավորների վերաբերյալ ստացվող տեղեկատվության կապակցությամբ: Ընդգծվել է զինադադարի անհրաժեշտությունը: 

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի ձեռնարկել միջնորդական ջանքեր՝ ուղղված իրավիճակի կայունացմանը, նշել է Լավրովը:

ՌԴ ԱԳՆ տեղեկության համաձայն՝ նախապատրաստվում է Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Դ. Ա. Բայրամովի հետ:

--00—ԼՄ