Խնդրում ենք անհապաղ մեզ ընդգրկել ռազմաբժշկական համակարգի աշխատանքների մեջ. ՀԲԱ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

․

Հայկական բժշկական ասոցիացիան հայտարարություն է տարածել.

«ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին

ԱՀ Առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին

Արցախի Հանրապետության դեմ թշնամու կողմից սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակում Հայկակական Բժշկական Ասոցիացիան իր պարտքն է համարում իր գործուն աջակցությունն ապահովել մեր զինված ուժերին ու խաղաղ բնակչությանը։ Անշուշտ մենք ունենք հրաշալի կազմակերպված ու բարձրակարգ մասնագետներով համալրված ռազմաբժշկական ծառայություն, սակայն այս պահին մենք չենք կարող չկանգնել մեր գործընկերների կողքին։

Խնդրում ենք օգտագործել մեր երկար տարիների ընթացքում կուտակած մասնագիտական փորձն ու գիտելիքները և անհապաղ կերպով մեզ ընդգրկել ռազմաբժշկական համակարգի աշխատանքների մեջ։ Խնդրում ենք նաև հենց մեզանով փոխարինել երիտասարդ մասնագետներին առավել վտանգավոր հատվածներում։ Պատրաստ ենք անմիջապես մեկնել անհրաժեշտ ուղղությամբ և կանգնել մեր զինվորի ու խաղաղ բնակչի կողքին։

ՀԲԱ Նախագահ Ա․Սողոյան»:

--00--ԱՀ