«Հանրապետություն»-ը միջազգային կոչ է անում օբյեկտիվ գնահատել Ադրբեջանի ագրեսիան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Հանրապետություն կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցությունը կոչ է անում ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ օբյեկտիվ գնահատել Ադրբեջանի հերթական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ և դատապարտել թուրք-ադրբեջանական նոր սադրանքը:

«Մենք կոչ ենք անում ողջ հայությանը՝ համախմբվել: Մենք հաղթելու ենք միանշանակ, որովհետև մենք պայքարում ենք մեր անկախության ու ազատության համար: Մեզ չեն վախեցնի ոչ Անկարայի վարձկանները, ոչ ադրբեջանցիների սպառնալիքները: Առաջին անգամ չէ, որ Արցախն ու Հայաստանը՝ ողջ հայության հետ, ապացուցում են հայոց բանակի ուժն ու հաղթելու կամքը:

Մենք հաղթելու ենք, որովհետև այս պատերազմը մենք չենք սկսել, ու մենք խաղաղություն ենք պարտադրելու թշնամուն:

Վստահ ենք, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունները միանգամայն տիրապետում են իրավիճակին և պատրաստ են հակադարձել թշնամուն դիվանագիտական ու ռազմական հարթության մեջ: Եթե Ադրբեջանը պատերազմ է ուզում, կստանա պատերազմ, որտեղ մենք բոլորս ԶԻՆՎՈՐ ենք: Ու գնալու ենք մեր հերոսների հաղթանակների ճանապարհով:

«Հանրապետությունը» պատրաստ է միանալ զորակոչվող աշխարհազորին ու կռվով ապացուցել հաղթելու համահայկական վճռականությունը»,- հայտարարում է կուսակցությունը:

--00--ԱԹ