Ծառուկյանը հանգիստ կարող էր ազատության մեջ մնալ, այդ հանցանքի համար կարելի էր չկալանավորել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի կարող քաղբանտարկյալ համարվել։ Միևնույն ժամանակ, ըստ պատգամավորի, ավելի լավ կլիներ, որ նա չգտնվեր կալանքի տակ, որովհետև դա մեկ-երկու տոկոսով կավելացնի իրենց կայանալիք հանրահավաքի մարդկանց թիվը։ 

«Սաղ ժողովուրդը գիտի, որ ըտենց երևույթ եղել ա։ Համաձայն չեմ Ծառուկյանին անվանել քաղաքական բանտարկյալ։ Հիմա ինքը հալածյալի կերպար կընդունի ու կալանքը որոշակի ազդեցություն կունենա։ Բայց չեմ կարծում, որ դրա համար մարդուն կարելի էր կալանավորել։ Կարող էր հանգիստ մնար ազատության մեջ։ Դուք կարծում եք Ծառուկյանի կալանավորումը, ըստ իրենց, բացասական կազդի՞ հանրահավաքի բազմամարդության վրա։ Ոչ, եթե չավելացնի, չի պակասացնի։ Եթե տեսնեմ, որ 300 հազարը պահանջում են արտահերթընտրություններ, միգուցե գնանք այդ քայլին։ Կվերահաստատե՞նք՝ լավ, չենք վերահաստատի՝ ուրեմն սխալներ ենք թույլ տվել, ժողովուրդը  թող ընտրի այն ուժին, որը երկրը կտանի ավելի ճիշտ ուղղով։ 10-20-50 հազարի դեպքում կմտածենք, թե որտեղ ենք մենք մի քիչ թերացել»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ