ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Օրերս հայրենիք է վերադարձել Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողների հերթական զորախումբը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Փոխգնդապետ Թադևոսյանի ղեկավարությամբ առաքելություն իրականացրած խաղաղապահները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և կարգապահություն, արժանացել հրամանատարության խրախուսանքին։
--00--ԱԹ