ՍԴ նախագահի հավակնորդ երկու թեկնածու կա այս պահին. Արևիկ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Սահմանադրական դատարանի շենքի առաջ դատավոր Արևիկ Պետրոսյանը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ՍԴ դատավորի 2 թեկնածու է առաջադրվել, որից մեկին առաջադրել են, իսկ մյուսը ինքնառաջադրվել Է:

Արևիկ Պետրոսյանը չի ասել, թե ովքեր են թեկնածուները, իսկ հարցին՝ ճի՞շտ է, որ Երվանդ Խունդկարյանը ինքնառաջադրվել է, իսկ Արման Դիլանյանին առաջադրել են, նա պատասխանել է՝ մասամբ է ճիշտ:

ՍԴ նիստը շարունակվելու է կարճատև ընդմիջումից հետո, Արևիկ Պետրոսյանը չի բացառել, որ այսօր նաև քվեարկություն կլինի:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ