Տարօրինակ է, որ Արցախի խնդրի նիկոլական բանաձև չի օգտագործվում Ամուլսարի խնդրում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ոնց հասկանում եմ Ջերմուկի տարածաշրջանում հանքի բացման ու փակման կողմնակիցների միջև քաղաքացիական պատերազմ է սկսվում : Մի կողմը սոցիալական խնդիրներ է առաջ քաշում, մյուս կողմը՝ բնապահպանական:

Մարտերը սկսել են տարերային բնույթ կրել, սակայն գործը սառը զենքերին դեռ չի հասել: Գյուղերում վիրավորանքները երկար ժամանակ են հիշում ու այս թշնամությունը կարող է դեռ երկար ժամանակ արտահայտվել, անգամ երբ հանքի հարցն այս, կամ այն կերպ լուծվի: Սակայն լուծումն կարծես թե կոմպրոմիսային տարբերակ չունի:

Ու այս ամենի պատճառն այն է, որ այս կառավարությունը հրաժարվում է որևէ տեսակետ հայտնել, անգամ գոնե թափանցիկություն ապահովել, փաստաթղթերը բացել, որ վեճն առարկայական փուլ տեղափոխվի:

Տարօրինակ է, որ Արցախի խնդրի նիկոլական բանաձև չի օգտագործվում Ամուրսարի խնդրում. գտնել այնպիսի լուծում, որը բավարարի և հանքի բացման կողմնակիցներին, և՝ դեմ եղողներին:

Դա նաև հետաքրքիր փորձարկում կլինի, եթե նման բանաձև գտնվի, այդ փորձը հնարավոր կլինի օգտագործել նաև Արցախի խնդրում»:

 --00—ՄՀ