Վրաստանի «Ընտրական կողմնացույց». հարթակը հասանելի է նաև հայերենով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News 

Վրաստան

Սեպտեմբերի 23-ին կկայանա «Ընտրական կողմնացույց Վրաստան» հարթակի շնորհանդեսը, որին ներկա կգտնվեն Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը, ինչպես նաև Նիդերլանդների և Գերմանիայի դեսպանները: Այս մասին գրել է Aliq.ge-ն։

«Ընտրական կողմնացույց Վրաստանը» ոչ կուսակցական, էլեկտրոնային հարթակ է, որը սպառողին տեղեկացնում է քաղաքական կուսակցությունների դիրքորոշումների մասին և օգնում է բացահայտել, թե որ կուսակցության ծրագիրն է համապատասխանում իրենց հայացքներին:

Հավելվածը հասանելի է 2020 թվականի սեպտեմբերի 23-ից https://kompasi.partiebi.ge կայքում և ներառում է տեղեկություններ բոլոր խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր հիմնական քաղաքական կուսակցություների մասին:

Նախագծի հետազոտական հատվածն իրականացվում է  CRRC Georgia-ի, Վրաստանի քաղաքականության ինստիտուտի (GIP)  և ԹՊՀ-ի Տնտեսագիտության միջազգային դպրոցի (ISET)  հետազոտողների կողմից:

--00—ՄՀ