Երևանից թռիչքների համար առաջարկվում է գիշատիչ գներ. վարչապետի նախկին խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Հակոբ

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ «Գիշատիչ գներ ավիացիայում» խորագրի շրջանակում անդրադառնալով ավիացիայի ոլորտի գնային քաղաքականությանը:

«Վերջին 2-3 օրերի ընթացքում ակնհայտ դարձավ, որ ռուսական ԱԷՐՈՖԼՈՏ ավիաընկերությունը Երևանից թռիչքների համար առաջարկում է ԳԻՇԱՏԻՉ գներ: ՖԲ օգտատերերը կցել էին ֆոտոներ, մի ուղղությամբ մինչև 357.000 ՀՀ դրամ արժողությամբ... 

Տեղեկացնում եմ, որ դա տեղի է ունենում ՀՀ ավիացիոն իշխանություների բացարձակ անգործության պատճառով: 

Տեղեկացնեմ նաև, որ միջազգային կարգավորումները նախատեսում են այսպիսի իրավիճակ, մեծ ընկերությունների կողմից ամբողջ շուկան, կամ նրա մի սեգմենտը մոնոպոլիզացնելուն ուղղված  քայլերի դեպքում: Եվ առաջարկում են համապատասխան գործառույթներ՝ երկրի տնտեսական շահը և ուղևորների ազատ տեղաշաժի իրավունքը պահպանելու:

Ստորև ներկայացնում եմ ICAO doc. 9626-ի 4.3 գլխից մի հատված, որը կոչվում է «ԳԻՇԱՏԻՉ ԳՆԵՐ» (էջ 140): 

Տարիֆների կարգավորմանն է նվիրված նաև մի ամբողջ փաստաթուղթ ICAO doc. 9587. 
Ավելացնեմ, որ գները ԳԻՇԱՏԻՉ լինում են ոչ միայն իրենց թանկությամբ, այլ նաև էժանությամբ: Վերջինս օտագործվում է մրցակիցներին շուկայից դուրս մղելու համար: 
Բայց դրանից որևէ երկրի`  օդային տեղափոխումների տարիֆների կարգավորման իրավունքները, և սեփական շուկան կարգավորելու պարտականությունները չեն նվազում: 

Այսպիսի դեպքերում ՀՀ Ավիացիոն իշխանությունները (եթե նրանք գոյություն ունեն) իրավասու են դուրս ՎՌՆԴԵԼ գիշատիչին և արգելել այդ ընկերության մուտքն ինքնիշխան պետության տարածք: Ինչպես դա արեց հարևան Վրաստանը: 

Իրենց անելիքն ունեն նաև ՏՄՊՊՀ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: 

Բայց գլխավոր գործողն այստեղ պետք է լինի ՔԱԿ-ը»,-գրել է Ճաղարյանը:

--00—ԼՄ