Մեր երկրների համագործակցության բարձր մակադակը կծառայի որպես ամուր հենք՝ զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News 

․

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի, Թուրքմենստանի ժողովրդի և կառավարության, ինչպես նաև անձամբ իմ անունից փոխանցում եմ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին, սրտանց շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ձեր երկրի Անկախության օրվա առթիվ։

Համոզված եմ, որ մեր բարեկամական երկրների միջև ձևավորված համագործակցության բարձր մակադակը և փոխըմբռնումը կծառայեն որպես ամուր հենք Թուրքմենստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման համար՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների։ Օգտվելով նման հաճելի հնարավորությունից՝ անկեղծ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, հետագա առաջխաղացում և բարգավաճում»:

--00--ԱՀ