Պապիկյանը մտահոգություն է հայտնել ՀԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքի մասին

 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News 

Պապիկյան

Համաժողովի շրջանակներում հանդիպեցի ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ: Շնորհավորելով նրան ԱԷՄԳ գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթելով բեղմնավոր գործունեություն՝ կարևորել եմ Հայաստանի Հանրապետության և ԱԷՄԳ-ի համագործակցության հետագա զարգացումը, ԱԷՄԳ-ի կողմից Հայաստանում իրականացնող ծրագրերի շարունակականության ապահովումը:

Հանդիպմանը անդրադարձել ենք ՀՀ-ում ատոմային էներգետիկայի զարգացման ուղղություններին և հեռանկարներին ։

Ընդգծել եմ, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը գտնվում է ՀՀ կառավարության խիստ ուշադրության ներքո և կատարվում է Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության պահանջների և կանոնակարգերի խստիվ պահպանմամբ:

Հույս հայտնեցի, որ անվտանգության բարձրացման աշխատանքների շրջանակներում կազմակերպության հետ համագործակցությունը էլ ավելի կընդլայնվի։

Միաժամանակ մտահոգությունս եմ հայտնել Հայկական ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցված սպառնալիքի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև ԱԷՄԳ կողմից մշակվող «ԶՈԴԻԱԿ» ծրագրին, որի նպատակն է՝ ամբողջ աշխարհում վետերինար լաբորատորիաների ստեղծման, վերազինման և միջուկային տեխնոլոգիաների կիրառման միջոցով մարդկանց շրջանում կենդանական ծագման վիրուսների տարածման վերահսկումն ու կանխարգելումը: Բարձր է գնահատվել նաև ԱԷՄԳ աջակցությունը՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում՝ RT-PCR սարքի և լրացուցիչ սարքավորումների տրամադրման միջոցով։

Հանդիպման ավարտին պարոն Գրոսսիին հրավիրել եմ Հայաստան:

--00—ՄՀ