Տիխանովսկայան Եվրամիությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել կոնկրետ անձանց նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Տիխանովսկայա

Բելառուսական ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Եվրամիությանը կոչ է արել սանկցիաներ կիրառել բելառուս մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնց նա ներառել է երկրում բռնության համար պատասխանատու անձանց ցանկում:

«Ես պատրաստել եմ անձանց ցուցակ, որ մասնակցել են Բելառուսի նախագահական ընտրություններին հաջորդող բողոքի ակցիաների դաժան ճնշմանը: Նրանց նկատմամբ պատժամիջոցները կարող են կիրառվել «Մագնիտսկու ակտին» համապատասխան»,- հայտարարել է Տիխանովսկայան:

--00--ԱԹ