Ղազախստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի Անկախության օրը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News 

Տոկաև

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Հայաստանի Հանարապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Այսօր Ձեր ղեկավարությամբ իրականացվող կարևոր բարեափոխումներն ամուր հիմք են ստեղծում Հայաստանի հետագա զարգացման և առաջխաղացման համար, ինչպես նաև նոր հնարավորություններ են ընձեռում մեր երկրների միջև արգասաբեր համագործակցության համար։

Համոզված եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ Ղազախստանի և Հայաստանի միջև բազմադարյա բարեկամության և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերությունները հետագահում ևս կամրապնդվեն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ եվրասիական տարածաշրջանում տնտեսական ինտեգրացիայի շրջանակներում։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, հետագա հաջողություններ պետական պատասխանատու պաշտոնում, իսկ բարեկամ Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»:

--00—ՄՀ