Արցախը մեր համազգային օրակարգի ամենակարևոր խնդիրն է․ Փաշինյանն ընդունել է Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման տեսանյութը։

«Ինչպես նախկինում, այսօր էլ, ապագայում էլ մեկտեղելու ենք մեր ջանքերը՝ տարածաշրջանում կայունության, խաղաղության երաշխավորի մեր դերակատարումն իրականացնելու, Արցախի և Հայաստանի բնականոն և թռիչքաձև զարգացումն ապահովելու համար:

Հանդիպում՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ»,-գրել է վարչապետը հրապարակած տեսանյութին կից:

--00—ԼՄ