Վերջին 1 օրում Հայաստանում կորոնավիրուսից 6 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

մահ

Սեպտեմբերի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47552 դեպք, որից 42637-ը՝ առողջացած, 936-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 265241 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 1633 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք: Ունենք 29 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 65 (կին), 82 (տղամարդ), 81 (կին), 61 (տղամարդ), 60 (կին) և 84 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

--00—ԼՄ