Իշխանություններն իսպառ հրաժարվում են առողջ քննադատության ընկալումից. Արման Աբովյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էւջում հետևյալ գրառումն է արել.

«Ներքին քաղաքականության մեջ մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջան, որը կմտնի պատմութան մեջ որպես ստի, լկտիության, զրպարտության, ատելության, անմակարդակության ծաղկման շրջան։ Իշխանություններն իսպառ հրաժարվում են առողջ քննադատության ընկալումից և որդեգրել են բարոյականության կարմիր գծերի իսպառ ոչնչացում։

Այլևս չկա ոչ մի արգելք, փորձեք մի կծու խոսք ասել իրենց հասցեին և վերջ, քեզ ուղղակի կհոշոտեն իրենց կողմից աճեցրած լկտի մեկնաբանները,նենգափոխության վարպետները և տեղեկատվական մանիպուլյացիայի արքաները։ Այլևս չկա անձնական տիրույթ,այլևս ոչ ոք չի կարող երաշխավորված լինել, որ իր ընտանիքի,երեխաների,ընկերների մասին կեղտ ու սուտ չի տարածվի բոլոր հնարավոր և անհնարին «թավշյա» տեղեկատվական խողովակներով։

Դուք հասկանո՞ւմ եք` մենք ուր ենք հասել։ Այս ամենը նման է մի թարախային կույտի, որը հավաքվում է,հավաքվում է,հավաքվում է, բայց մի օր հաստատ պայթելու է հենց ձեր երեսին։

Ամենաահավորն այն է, որ երկրում իշխանությունները շատ հետևողական արժեզրկում են ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄԱՐԴ հասկացությունը, որի փոխարեն փորձ է արվում ներգցել գաղափարական դաշտ անդեմ «հպարտ քաղաքացի» եզրույթը։

Այսօր իրականում ահավոր բարոյահոգեբանական ճգնաժամ է երկրում, ընդ որում` բոլոր առումներով»։

--00--ԱԹ