Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին բեռնատարում բռնկված հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  19,  24News 

․

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11։33-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհի 11-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղոեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող «Scania» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ՝ Լևոն Մ․, ծնված 1961 թ․) կցորդիչում, որը ըստ նախնական տվյալների, տեղափոխում էր 24 տոննա կարագ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։30-ին, մարվել՝ 18։00-ին։

Այրվել է կցորդիչը։ Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ վարորդը տեղափոխվել է Մեղրիի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

--00--ԱՀ