Դեպի ԼՂՀ լիբանանցի փախստականների հոսքի մասին հաստատված տեղեկություններ չունենք. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News 

զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լիբանանից տեղափոխված հայ ընտանիքներին Լեռնային Ղարաբաղում բնակեցնելու մասին լուրերը: Զախարովան հայտնել է, որ իրենք լսել են Լեռնային Ղարաբաղի «դե ֆակտո» իշխանությունների` Լիբանանը լքած հայերին «իրենց վերահսկողության տակ գտնվող» տարածքներում վերաբնակեցնելու մտադրության մասին:

«Մենք կարդացել ենք հայտարարություններ, որ լիբանանահայ երկու ընտանիքներ ցանկություն են հայտնել հաստատվել Լեռնային Ղարաբաղում: Դեպի ԼՂՀ լիբանանցի փախստականների հոսքի մասին հաստատված տեղեկություններ մենք չունենք»,- ասել է Զախարովան:

--00--ԱԹ