ԿԳՄՍ նախարարը Արսեն Ջուլֆալակյանի՝ ուղիղ եթերում բանավիճելու առաջարկը չի ընդունել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

դուել

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մանդատը վայր նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հետ ուղիղ եթերի ձևաչափով հանդիպում չի նախատեսում: Այդ մասին, «Արմենպրեսի»  հարցմանն ի պատասխան, ասել է ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան էջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղիղ եթերում բանավեճի էր հրավիրել, որպեսզի մեկընդմիշտ փակի մանդատը վայր դնելու հարցը:

«Շատ կուզենամ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ և այլն։

Վստահ եմ, դրանից հետո դժվար գտնվեն մարդիկ, որոնք կմեղադրեն ինձ չպայքարելու կամ ոչ բավարար պայքարելու մեջ․․․

Ես չէի ուզում, նա ստիպեց: Կնախընտրեմ բանավեճն անցկացնել որոշ ժամանակ անց, որպեսզի այն չկապվի տվյալ նախարարին վերաբերող քաղաքական այլ ուժերի և շրջանակների կողմից նախաձեռնած գործընթացների հետ»,-գրել էր Ջուլֆալակյանը:

--00—ԼՄ