Արյունաբանականի ևս 13 աշխատակից ազատման դիմում է գրել. պատճառը ԱՆ-ի հայտարարությունն է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

արյունաբանական

Ռ․ Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմի աշխատակիցները ևս աշխատանքից ազատման դիմում են գրել: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է բուժհիմնարկի աշխատակիցներից Դավիթ Զոհրաբյանը:

 

«Հաշվի առնելով առողջապահության նախարարության անընդունելի, անտրամաբանական, հիասթափեցնող, անարդարացի, չհիմնավորված որոշումը (կապված ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման հետ)՝ մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմը նույնպես միանում է բողոքին։

Կլինիկայի ողջ անձնակազմով գրում ենք աշխատանքից ազատման մեր դիմումները և հոկտեմբերի 1-ից դադարեցնում կլինիկական գործունեությունը։

Կլինիկայի ղեկավար՝ Դավիթ Զոհրաբյան

Բաժանմունքի վարիչ՝ Լիանա Սաֆարյան

Բժիշկ Ուռուցքաբան՝ Սամվել Բարդախչյան

Բժիշկ Ուռուցքաբան՝ Ջեմմա Առաքելյան

Ավագ բուժքույր՝ Լիլիթ Թունյան

Բուժքույր՝ Անգին Մանուկյան

Բուժքույր՝ Էսթեր Նազարեթյան

Բուժքույր՝ Գոհար Արշակյան

Բուժքույր՝ Ասյա Գալստյան

Բուժքույր՝ Անահիտ Հովհաննիսյան

Քույր-տնտեսուհի՝ Թերեզա Ղազարյան

Մայրապետ՝ Ռուզաննա Մկրտչյան

Մայրապետ՝ Անահիտ Ավագյան»,-նշվում է հայտարարությունում:

Ավելի վաղ ԱՆ-ն, արձագանքելով արյունաբանական կենտրոնի աշխատակիցների բաց նամակին, հայտարարել էր, որ ազնիվ չի համարում պացիենտների առողջությունը շահարկելը, երբ պարզապես լրացել է տնօրենի պայմանագրի ժամկետը: 

--00—ԼՄ