Նախարարը վերնաշապիկ չի՝ էսի հանեք, էնի բերեք․ համակերպվե՛ք, տենանք՝ ի՞նչ ա լինում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

Դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանը 24TV-ի հետ զրույցում նշեց. «Նախարարը վերնաշապիկ չի՝ էսի հանեք, էնի բերեք․ համակերպվեք, տեսնենք՝ ինչ է լինում: ԿԳՄՍ նախարարին փոխեցինք, էկավ ուրիշն ու ի՞նչ, սաղ կյանքներս չենք դնելու փոխելու վրա: Եկեք փոխենք, եկեք փոխենք, դե հասկացանք էլի»: 

Դերասանն, անդրադառնալով արվեստին, մասնավորապես թատրոնին, նախ նշեց, որ համաճարակի օրերին չի նստել տանը և ասել, թե էս ի՞նչ եկավ մեր գլխին, հավաքել է գումար և բարեգործություններ արել: 

«Հեղափոխություն պետք է լիներ նաև արվեստի ոլորտում, որ արվեստագետին մի քիչ հարգեն, տեղ տան: Կոտրվել է արվեստագետը, իր հզորությունը, տեսակը կորցրել է էս տարիների ընթացքում: Իշխանությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեին մշակույթին, դա ազգի զենքն է: Ամեն տեղ արվեստագետն արժեքազրկվել է, նոր էջ պետք է սկսվի: Ինչ-որ բան պետք է փոխվի, որ կարողանանք էս իրավիճակից դուրս գալ, ճանկռելով պետք է փորձենք: Ես հույսս չեմ դրել ուրիշի վրա, ինձ երբեք մշակույթի նախարարությունը չի օգնել, բայց իմ շրջապատում կան մարդիկ, որ իրոք ունեն էդ 1000 դրամի կարիքը, ուղղակի չեն ուզում բողոքել: Թատրոնի դերասանը չպիտի գնա ներկայացումից հետո մատուցող աշխատի»:

Մանրամասները դիտեք տեսանյութում։ 

--0--ԿԿ