Երևանի փոխքաղաքապետ ներկայացրել է հանրակրթության վարչության նոր ղեկավարին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  16,  24News

վիրաբյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը համայնքային ենթակայության դպրոցների տնօրեններին է ներկայացրել հանրակրթության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանին:

Փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչության նախկին պետ Աննա Ստեփանյանին՝ համատեղ աշխատանքի համար:

Ներկայացնելով վարչության նոր ղեկավարին՝ Տիգրան Վիրաբյանն ընդգծել է.

«Պահպանելով խնդիրների լուծման հիմնական ուղիները՝ կկարողանանք գործընկերային մթնոլորտում նոր ճանապարհ բացել մեզ համար: Անմիջական ղեկավարի ինստիտուտի կայացումը քաղաքային իշխանության աշխատանքային մոտեցումների կարևորագույն հիմնաքարն է, որը մենք դրել ենք: Ես ուզում եմ, որ դուք դիտարկեք վարչության պետին որպես հարցերի ուղիղ հասցեատիրոջ և վերջնական որոշում կայացնող»,- դիմելով դպրոցի տնօրեններին նշել է փոխքաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանն իր հերթին նշել է, որ համատեղ ուժերով փորձելու է խնդիրներին տալ համակարգային լուծումներ, որոնք աշխատանքը կդարձնեն առավել արդյունավետ:

--00—ՄՀ