5-րդ զորամիավորումում անցկացվել է ցուցադրական պարապմունք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

զորավարժություն

Զինծառայողների ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու և անհատական վարժվածությունը զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է ձեռնամարտի հնարքների ցուցադրական պարապմունք: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Պարապմունքի ընթացքում զինծառայողները ցուցադրել են հրաձգային զենքի, դանակի և այլ միջոցների կիրառմամբ ձեռնամարտի տարբեր հնարքներ:

--00--ԱԹ