Իսրայելի վարչապետը Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  16,  24News

Նեթանյահու

«Հյուսիսային լիգա» կուսակցության Իտալիայի Պատգամավորների պալատի  անդամ Պաոլո Գրիմոլդին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի թեկնածությունն է առաջադրել։ Այս մասին գրել է eadaily.com-ը:

Ըստ իտալացի խորհրդարանականի՝ հրեական պետության կառավարության ղեկավարը նախօրեին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Բահրեյնի հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման մասին պատմական համաձայնագրի ստորագրմամբ զգալի ներդրում է ունեցել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման գործում, ինպես նաև  նպաստել է Իսրայելի՝  Սաուդյան Արաբիայի հետ երկխոսության բարելավմանը՝ ինչի արդյունքում թագավորությունն արդեն օդային տարածքը բացել է իսրայելական ինքնաթիռների համար:

«Բոլոր այս ձեռքբերումները նույնիսկ մի քանի ամիս առաջ անհավանական կարող էին թվալ, ուստի՝ սրա համար Նեթանյահուն արժանին է Նոբելյան մրցանակի»,- նշել է Գրիմոլդին: 

--00—ՄՀ