ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

քկհ

ՄԻՊ ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս հետ, ստուգել են բժշկական փաստաթղթերը և այլն:

Առանձնազրույցի արդյունքներով պայմանավորված՝ հացադուլ հայտարարած 5 անձանցից մեկը դադարեցրել է հացադուլը:

Այցի արդյունքները կամփոփվեն և ըստ անհրաժեշտության գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններ:

--00--ԱՀ