Սարգսյան-Քոչարյան «կռվացնել» չի լինում, անցնում են Ծառուկյանին․ Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News 

Նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև նախկինում, գուցե այսօր էլ կան ծրագրային տարաձայնություններ, բայց դրանք զրո նշանակություն ունեն՝ ի համեմատ այն կարևորության, որ ունի ՀՀ-ի ապագան մեր բոլորի աչքերում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե տպավորություն կա, որ երկու նախկին նախագահների միջև հակասությունները շարունակվում են։

Աշոտյանի խոսքով՝ դրանց վրա աչք չի փակվում, բայց, ըստ նրա, ավելի կարևոր է միասին պաշտպանել հայրենիքը, քան նստել ու հիշեցնել իրար՝ ով ժամանակին ինչ էր ասում։ 

«Դրանք եղել են, որևէ մեկը չի կարող վերացնել։ Ոչ էլ երեսպաշտ ենք, որ ասենք նման բան չի եղել։ Մեզ ու Քոչարյանին «կռվացնել» հենց չի ստացվում, անպայման փորձում են «կռվացնել» Ծառուկյանի հետ։ Ի հեճուկս այս իշխանության՝ ՀՀԿ-ն պահպանում է  համագործակցության հնարավոր ճակատ բոլոր առողջ ուժերի հետ։ Ալյանսներն ինքնանպատակ չեն»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ