Շոգը կնահանջի 4-6 աստիճանով. սեպտեմբերի 14-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News 

հասարակական

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 15-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Հնարավոր է նաև կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով:

հասարակական

Երևան քաղաքում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

հասարակական

 --0--ԿԿ