Ծառուկյանի փոխարեն կամաչեի երկրի թալանչիների հետ կոալիցիայի գնալու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News 

«Իմ քայլում» պառակտում չկա, իսկ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի քայլն անհնազանդություն չպետք է դիտարկել,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։

Այդուհանդերձ, ըստ պատգամավորի՝ Ջուլֆալակյանի՝ նախարարի հետ անհամաձայնությունը կարող էր դրսևորվել ԱԺ-ում՝ առանց մանդատը վայր դնելու։

Խոսելով ընդդիմադիրների, մասնավորապես՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանրահավաքային պայքարի մասին՝ Ղազարյանը նկատել է.

«Հուսամ՝ այս անգամ ժողովրդին չեն հիասթափեցնի, խոստացված մեկ «թեժ աշուն» արդեն ձախողել են»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ