Կիրակին Տավուշում ջազային կլինի

ԵՐԵՎԱՆ,    ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  12,  24News    

ջազ

Կիրակին Տավուշի մարզում ջազային է: Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը: 

Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկը պատրաստ է հյուրընկալել բոլոր ջազասերներին: Սեպտեմբերի 13-ին, ժամը 15:00-ից մինչև ուշ երեկո լավագույն ջազ երաժիշտները կլինեն այստեղ` անսահման ջազը բերելով սահման:

Մուտքն անվճար է, դիմակը պարտադիր է:

--00--ԱԹ