ՀՀ-ից Ռուսաստան իրականացված երկու չվերթով տուն է վերադարձել 327 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

հասարակական

Սեպտեմբերի 11-ին իրականացվել են Գյումրի-Մոսկվա և Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղիներով չվերթներ: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից:

Այդ թռիչքների շնորհիվ ՌԴ է վերադարձել 327 մարդ։

Ընդհանուր առմամբ  համալիր աշխատանքի շրջանակում Հայաստանից դուրս բերված ՌԴ քաղաքացիների թիվը գերազանցել է 9 հազարը։

--0--ԿԿ