ԱՄՆ-ն ու Եվրոպան քննարկում են Բելառուսի նկատմամբ «հասցեական պատժամիջոցների» սահմանումը

ԵՐԵՎԱՆ,    ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  12,  24News       

ԱՄՆ

ԱՄՆ-ն Եվրոպական երկների հետ քննարկում են Բելառուսի նկատմամբ «հասցեական պատժամիջոցների» սահմանումը։ Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգենը։  

«ԱՄՆ-ն պահպանում է պատժամիջոցները 17 անձանց, այդ թվում՝ Բելառուսի ղեկավարի և այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ։ Բացի այդ մենք մեր եվրոպացի գործընկերների հետ քննարկում ենք մի շարք միջոցներ, որոնց մասին կհայտարարենք մոտ ապագայում »,- ասել է նա:

Ըստ Բիգենի՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ձեռնարկվող միջոցները «պետք է պարզ ազդանշան դառնան բոլոր նրանց համար, ովքեր նպաստում են Բելառուսում բռնությանը»:

 Նա հավելել է, որ սահմանափակումները գործում են արդեն մի քանի տարի, իսկ եվրոպացի գործընկերները կվերականգնեն այն պատժամիջոցները, որոնք հանվել էին Բելառուսի հետ ավելի լավ հարաբերություններ ստեղծելու համար։

--  00—ՄՀ