Վայքում և Կապանում քաղաքացիները ինքնակամ զենք-զինամթերք են հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

զենք

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 11-ին Ազատեկ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ:

Նույն օրը կամավոր զենք-զինամթերք են հանձնել նաև ոստիկանության Կապանի բաժնում: Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին ներկայացած տղամարդը հանձնել է ինքնաշեն ատրճանակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, նռնակի պայթուցիչ և նռնակ:

Նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ