Փաշինյանը, Միրզոյանը, Գարեգին Բ-ն և 0-5-ամյա երեխաները որոշ դեպքերում կարող են դիմակ չդնել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

երեխա

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նոր հրամանի համաձայն՝ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ կարող են չկրել 0-5 տարեկան երեխաները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողները և միջոցառման անմիջական մասնակիցները (բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի):

--00—ԼՄ