Կառավարությունը մանկավարժների համար անակնկալ ունի. Ուսուցչի տոնին կմատուցի. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ուսուցիչ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ուսուցիչներին անակնկալ է նախապատրաստել. հոկտեմբերի 5-ին՝ ուսուցչի օրը, նրանցից յուրաքանչյուրը կստանա 20-հազարական դրամ պարգևավճար:

Չնայած գումարի չափը այնքան էլ մեծ չէ, բայց փաստն, այնուամենայնիվ, հաճելի է և ցույց է տալիս մանկավարժների նկատմամբ դրսևորվող հոգատարության մասին»:

--00—ԼՄ