Գործարկվել է օնլայն վճարահաշվարկային Skrill համակարգը. Հակոբ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News 

հասարակական

«Հայաստանում ամբողջական ֆունկցիոնալությամբ գործարկվել է օնլայն վճարահաշվարկային Skrill համակարգը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Հայաստանում գրանցված VISA քարտերի միջոցով այսուհետ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք հնարավորություն ունեն ստանալու եւ փոխանցելու գումարներ, ինչպես նաեւ VISA քարտի միջոցով կանխիկացնելու բանկերում կամ բանկոմատներում՝ ընդամենը գրանցվելով Skrill.com կայքում կամ հավելվածում:

Այս համակարգի գործարկումը Հայաստանում նոր հնարավորություն կստեղծի առցանց ծառայություններ մատուցող անհատների եւ ընկերությունների համար, ինչպես նաեւ կնպաստի առցանց առեւտրով զբաղվող ձեռնարկությունների զարգացմանը։

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին եւ թիմին՝ ԲՏԱ նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աշխատանքները շարունակվում են նաեւ այլ նմանատիպ գործիքների (PayPal, TransferWise, եւ այլն․․․) ամբողջական ֆունկցիոնալությամբ Հայաստանում գործարկելու ուղղությամբ։

Առաջիկայում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ ընկերությունը հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ»,-գրել է նախարարը։

--0--ԿԿ