Սարսափելի է, որ Ծառուկյանի պես մարդիկ կարող են պետության գլուխ լինել․ Արման Նավասարդյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News 

Գագիկ Ծառուկյանի արածը քաղաքականություն չէ, հայտարարություններն էլ քաղաքական գործչի չեն։ Սարսափել կարելի է, որ պետության գլխին նման մարդիկ կարող են նստել։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում այս մասին ասել է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ 
Նա կարծում է, որ ռևանշիստական ուժերը ոտքի են կանգնում, իսկ այն, ինչ տեղի է ունենում, ցուցադրական սցենարներ են։

«Մարդիկ չեն ուզում հեռանալ, նորից ուզում են վերադառնալ։ Մինչև «Մարտի 1»-ն ու «Հոկտեմբերի 27»-ը չպարզվեն, հանրապետության խելքը գլուխը չի գա»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ