Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News  

Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

Զրուցակիցներն արձանագրել են երկու երկրների մայրաքաղաքների միջև հարաբերությունների մեծ ներուժը, մասնավորապես, մշակույթի և սպորտի ոլորտներում:

Քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների զարգացմանը՝ 2014 թվականին Երևանի և Աշխաբադի միջև կնքված բարեկամության և համագործակցության համաձայնագրից բխող կոնկրետ քայլերի միջոցով:

--00--ԱԹ