Տեղի է ունեցել 3-րդ զորամիավորման զորամասերի նորակոչիկների երդման արարողությունը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News  

պն

Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերի նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը։

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները, հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման և ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ։

    -- 00—ՄՀ