Բերման է ենթարկվել հանցագործ աշխարհում հայտնի քրեական հեղինակություն Նորատուսցի Արան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News 

Նորատուսցի Արա

Քիչ առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները բերման են ենթարկել հանցագործ աշխարհում հայտնի, քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Արա Բանդուրյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վերջինս Ոստիկանություն է բերման ենթարկվել ապօրինի զենք ունենալու կասկածանքով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԱԹ